Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ադրբեջանը ՀՀ դեֆակտո իշխանությանը դրդում է վերջնական կապիտուլյացիայի

Ադրբեջանը ՀՀ դեֆակտո իշխանությանը դրդում է վերջնական կապիտուլյացիայի
22.03.2023 | 21:56

Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին ժամերի ընթացքում հստակ ցույց է տալիս, որ ստեղծված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա հարձակման անհրաժեշտ «հիմնավորումները»։

Պետական պաշտոնական թեզն առ այն, որ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, և Ադրբեջանը պարտավոր է կանխել այդ հարձակումը, հակառակն անթույլատրելի է», լայնորեն տարածվում է երեք լսարանների համար՝ տեղական (սեփական ժողովրդի), միջազգային (եթե կռիվ սկսվի, «հայերն են մեղավոր») և հայկական (վախի քարոզ և հետևողական «ապաարցախացում»)։

Եթե այս հռետորաբանությանը գումարենք Ադրբեջանի զինված ուժերի սահմանային կուտակումները, ինչպես նաև ակնհայտ անհանգստությունները, որոնք ցուցադրում է Իրանը, կարող ենք ասել, որ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է։

Չեմ բացառում, որ Ադրբեջանը այս ամենն օգտագործում է ՀՀ դեֆակտո իշխանությանը վերջնական կապիտուլյացիայի դրդելու համար։ Սակայն, միաժամանակ, եթե հնարավոր լինի նոր տարածքներ գրավել, որոնք կմնան Ադրբեջանին (ինչպես որ 2021-2023 թթ. ընթացքում ՀՀ երեք մարզերից արդեն գրավված տարածքները), պաշտոնական Բաքուն միանշանակ փորձելու է օգտվել։ Իսկ հաշվի առնելով, որ ՀՀ դեֆակտո իշխանությունը չի պատրաստվում ուժով դիմադրել, այլ ընդհակառակը, շարունակում է քանդել բանակը, օրինակ, շինծու գործով ձերբակալելով մեր լավագույն գեներալներից մեկին՝ Գրիգորի Խաչատուրովին, ապա Ադրբեջանը ցանկացած սցենարում հաղթող է դուրս գալիս։ Ուստի, ինչպես բազմիցս պնդել եմ, նորից պիտի ասեմ՝ այս իրավիճակը փոփոխելու միակ, կրկնում եմ՝ միակ ձևը, դեֆակտո թուրքամետ իշխանությունից ազատումն է։ Այլ իրական արդյունավետ քայլ չկա։

Միայն այդ դեպքում կձևավորվի մեր ռեսուրսներին ու հնարավորություններին արժանի կառավարում, և իրական հնարավորություն կլինի դիմադրելու։

Այս գործում ամենամեծ պատասխանատվությունը ազգային քաղաքական ու հասարակական ուժերինն է։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ